Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ պարզաբանումը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Պետական եկամուտների կոմիտեն Քաղաքացիներին տեղեկացնում է, թե ինչ պետք է իմանալ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ.

«1. Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից

Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում.

– եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատո­ղից,
– եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,
– եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն։

2. Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը

Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վար­ձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումնե­րից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար

Եկամտա­յին հարկի վերադարձը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում.

2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառուն և համավարկառուն կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:

Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։

Հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում՝ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը։

4. Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը

Եկամտա­յին հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում.

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևանի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։

2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ գոտիականությամբ պայմանավորված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

5. Ինչպե՞ս դիմել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սակայն ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։ Անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները.

վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),

հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը,

կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն,

բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։

Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և նույն հարթակի միջոցով ուղարկել եկամտային հարկի գումարի վերադարձման էլեկտրոնային դիմումը։

6. Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում՝ հետևյալ տարբերակներով.

Տարբերակ 1

Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա անհրաժեշտ է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ», սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, որից հետո ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին վարկառուն կստանա պորտալ մուտք գործելու հղում: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել ՀԾՀ-ն, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն ցանկանում է դիմումն ուղարկել այդ եղանակով, ապա այն կարող է ստանալ www.ekeng.am համակարգի միջոցով: Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո քայլերի հաջորդականությունը պետք է կատարել վերը նշված տարբերակով։

Տարբերակ 2

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն և չի ցանկանում ձեռք բերել այն․

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելու համար կարող է այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում ներկայացնել գրանցման դիմում՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր (անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ):

Կարող է նաև նույն տվյալները և սկանավորված դիմումն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որին քաղաքացին կստանա հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Վերջնական գրանցումն ավարտելու համար պետք է լրացնել ՀԾՀ-ն, օգտվողի անունը և գաղտնաբառը։

7. Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձի էլեկտրոնային դիմումը

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, անհրաժեշտ է․

-մուտք գործել Ձեր տվյալներով ստեղծված էջը և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծել նոր դիմում:

-Էլեկտրոնային դիմումի մեջ պետք է լրացնել հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը և գործող բանկային հաշվեհամարը՝ նշելով «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը, իսկ մնացած տեղեկատվությունը լրացվում է ինքնաշխատ:

-Անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել լրացված տվյալները, նաև խմբագրել վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի չափը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը» և ուղարկել դիմումը։

-Անհրաժեշտ է հիշել, որ վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում:

8. Ե՞րբ է վարկառուն ստանում հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը

Էլեկտրոնային դիմումն ուղարկելուց հետո վարկառուն եկամտային հարկի գումարը ստանում է ժամերի կամ առավելագույնն 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն գումարը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը:

Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, ապա համակարգն այդ մասին ազդարարում է:

Եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ»։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution