ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի». Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը կապ չունի երկրի բուն ազգային շահերի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ միությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։
«Սա պետք է արվի՝ հիմնվելով իրականության, երկրի իրական կարիքների վրա, և ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ «սիրախաղը» կարող է վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում խոսքն անվտանգային խնդիրների մասին է։
Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։
«Ինձ թվում է՝ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին», - նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար,- «ՀԱՊԿ-ից երբեք վատ բան չի եղել»։
Զախարովայի խոսքով՝ Երևանը, այնուամենայնիվ, ինքը պետք է որոշի, բայց դա պետք չէ անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանն ինքը կորոշի՝ մնալ ՀԱՊԿ-ում, թե հեռանալ, սակայն «կարիք չկա թաքնվելու ՀԱՊԿ-ի հետևում պատասխանատվությունից խուսափելու կամ իբրև իրական մեղավորին գտնելու փորձերում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live