Ուրարտուն հաղթեց Ալաշկերտին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսում, 33-րդ րոպեին այս խաղում առաջին գնդակն իր ակտիվում գրանցեց Դրաման Սալուն։ Երկրորդ խաղակեսում Գունկոյի թիմի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Նիկոլայ Պրուդնիկովը։
Հանդիպման 89-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Սոդիք Ֆատաին։
«Ալաշկերտն» այս խաղից հետո 35 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրարտուն»՝ 39 միավորով 4-րդը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



