Ավստրիայի ԱԳՆ-ն գնահատել է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան իր չեզոքության պատճառով չի նախատեսում ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա կարծիքով` նման քննարկումներն ավելորդ են, Վիեննան կպահպանի չեզոքությունը։ Նախարարը հավելել է, որ Ավստրիան Ուկրաինա ռազմական անձնակազմ, ռազմական նյութ, զենք կամ զինամթերք չի ուղարկի։ Շալենբերգն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում այս հարցում կոնսենսուս չկա։
Մինչ այս Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարել էր, որ արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չպետք է կտրականապես դեմ լինեն Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարին, եթե հակամարտությունը սրվի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live