ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահական ընտրություններն անցել են սահմանադրությանը և ընտրական օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այս մասին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի համակարգող Սնեժաննա Իմաշեւան։
«Եզրափակելով, ես կցանկանայի ասել, որ մեր առաքելությունը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններն անցել են Սահմանադրությանը համապատասխան, Ռուսաստանի Դաշնության ընտրական օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան»,- ասել է Իմաշեւան։
Նա նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդներն այցելել են մի քանի ընտրատեղամասեր և նշել, որ ընտրություններն անցել են «ազատ, գաղտնի, և ընտրողների քվեարկությունը երաշխավորված է»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live