50-ից ավելի մարդ է վիրավորվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքում մետրոյի գնացքների բախման հետեւանքով
INTERNATIONAL NEWS57 մարդ Է հոսպիտալացվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքի արավարձանում մետրոյի երկու Էլեկտրագնացքների ճակատային բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ANSA գործակալությանը: Տուժածների մեծ մասը դպրոցականներ են, որոնք գնում Էին պարապմունքների, նրանք բոլորը ծեծվածքներ ու թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելի լուրջ վերքեր են ստացել երկու գնացքների մեքենավարները: Առգրավվել են շարժակազմերի «սեւ արկղերը»: Ենթադրվում Է, որ չի գործել ուղեսլաքը, եւ գնացքները միմյանց ընդառաջ են ընթացել միակ երկաթուղագծով: Բախումը տեղի Է ունեցել գետնուղուց դուրս՝ «Առեւտրային կենտրոն» կայարանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



