Հայաստանը մտադիր է վավերացնել Գերմանիայի հետ համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը մտադիր է վավերացնել ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը Գերմանիայի հետ՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում, «2022թ. Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հավանության հարցի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այդ համաձայնագրի շրջանակում Գերմանիան Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ 12 մլն եվրոյի չափով՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար։ Հիմնական գումարի մարման արտոնյալ շրջանը կկազմի 7 տարի, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ մինչեւ 2043թ., տարեկան 0,9 տոկոսով։
Այս վարկը տրամադրվում է ոչ թե կառավարությանը, այլ մասնավոր հատվածին ԿԲ-ում գործող Հայ-գերմանական ֆոնդի միջոցով։
Ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց օգտագործման համար կկառուցվեն արեւային կայաններ՝ 500 կՎտ հզորությամբ, ինքնավար խմբերի համար՝ 1 մՎտ, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 150 մՎտ հզորությամբ արեւային կայաններ։