ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
ECONOMICSԵվրամիությունն աշխատում է այն օրինագծի վրա, որը հնարավորություն կտա Ուկրաինային փոխանցել ՌԴ սառեցված ակտիվների եկամուտը հուլիսին, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթին։
ԵՄ-ն նախատեսում է սառեցված հաշիվների շահութահարկ մտցնել եւ ստացված միջոցները՝ մոտ 3 մլրդ եվրո տարեկան, տրամադրել Ուկրաինայի համար զենք գնելուն։
Օրինագծի համաձայն՝ եկամուտների մի մասը տարեկան երկու անգամ կփոխանցվի Խաղաղության եվրոպական ֆոնդին, որից վճարվում են Կիեւի ռազմական օգնության մատակաարումները, ինչպես նաեւ Ուկրաինայի աջակցության ֆոնդին։ Մյուս մասը կմնա կենտրոնական դեպոզիտներում՝ ծախսերը ծածկելու համար, եթե ռիսկեր առաջանան։
Ինչպես նշել է գործակալությունը, փաստաթղթի նախագծին պետք է հավանություն տան ԵՄ բոլոր անդամները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



