Թալանել են հայտնի «Անի» հանրախանութը․ տնօրենի աշխատասենյակից տարել են չհրկիզվող պահարանը, որում եղել է մի քանի մլն դրամ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։
Դեպքի մասին առավոտյան հանրախանութից տեղեկությունը հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին։
Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։ Այն դուրս բերելու համար ոստիկանները դիմել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, որպեսզի այն դուրս բերեն Գետառից։
Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։