Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Սիմոնա Խալեպը պարտվել է
SPORTՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում երկրորդ ռակետ Սիմոնա Խալեպը պարտվել է 133-րդ հորիզոնականում գտնվող Չժան Շուային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 1 ժամ 19 րոպե տեւողությամբ խաղում չին թենիսիստուհին 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Խալեպի նկատմամբ:
Կանանց մենախաղում հաջող է հանդես եկել երրորդ վարկանիշն ունեցող Գարբինե Մուգուրուսան, ով 6:0, 6;4 հաշվով հաղթել է 85-րդ հորիզոնականում գտնվող Անետ Կոնտավեյտային:
Վեցերորդ հորիզոնականում գտնվող Անգելիկա Կերբերը 7:6, 6:7, 6:3 հաշվով առավելության է հասել 64-րդ հորիզոնականում գտնվող Միսակի Դոիի նկատմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



