Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելը հղի է անուղղելի հետևանքներով. Կրեմլ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի շատ բացասական և անուղղելի հետևանքների, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նա այսպես է մեկնաբանել Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է Բելառուսի հետ սահմանակից Ուկրաինայի շրջաններ ռազմական առաքելություն ուղարկել։
«Այստեղ պետք է ստույգ տեղեկատվություն ստանանք։ Առայժմ, որքան ես հասկանում եմ, այս հարցում հստակ ոչինչ չկա: Օտարերկրյա ռազմական զորակազմեր Ուկրաինա ուղարկելը հղի է շատ բացասական, նույնիսկ անուղղելի հետևանքներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Նշենք, որ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս զինվորականները կսպանեն բոլոր ֆրանսիացի զինծառայողներին, որոնց Ֆրանսիան կուղարկի Ուկրաինա։
«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք, բոլորին»,- ասել է նա ֆրանսերենով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։
Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live