Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն այսպես է մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները։
Հաջիզադեն «անընդունելի է» անվանել մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ Աթալի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
Ըստ Հաջիզադեի՝ Ատալն իր հայտարարություններով «միակողմանի պաշտպանում է Հայաստանը»:
«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները սեփական ինքնիշխան տարածքում և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների օկուպացման համար, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները չեն հակասում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին», - ասել է խոսնակը։
Հաջիզադեն նաև հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է լռել «Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դեմ»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live