Yerevan, 02.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ). Երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին, վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝ Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869- ծնվել է գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 –ծնվել է հայ խորհրդային մեխանիկ գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

1937- ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր Սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966- ստեղծվել է ՀԽՍՀ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988- ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլները ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով:

1988- հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որով կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

1990-կապված Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին գտնվող Բաղանիս-Այրում գյուղից միջպետական ավտոճանապարհի գնդակոծության հետ՝ հայկական զինված ստորաբաժանումները մտել են այդ գյուղ և ազատագրել այն:

2004-Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկը», դարձել է «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։

2007- Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տունը»:

2009 –վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2015-Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և գյուղի բնության համար։

2016 –վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը:

2019-կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:

2021-մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի։

2022- Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ:

ԱՇԽԱՐՀ

1749 -ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը:

1769 –ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլ յամ Սմիթը:

1801 - Սանկտ Պետերբուրգում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը:

1841 - Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 – վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը՝ հոգեբանական վեպ ժանրի հիմնադիրներից մեկը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի 488 հասցեում:

1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց:

1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 - 400-ամյա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 -ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական պաշտպանական առավելության ծրագրի մշակման մասին:

1992 –վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:

2001- «Միր» տիեզերական կայանը խորտակվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու մոտակայքում:

2011 –վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 –վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 - Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նուրսուլթան՝ ի պատիվ նախկին նախագահի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
General Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region