Yerevan, 21.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցանկության մութ օբյեկտ իսկական ծովահենների համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորին են գրավել Կարիբյան ծովում կռվող ծովահենների և կապիտանների մասին պատմությունները: Մերօրյա ծովահենները հեռու են նրանցից, որոնք հավերժացել են Ռաֆայել Սաբատինիի վեպերում: Ծովահեններին, իհարկե, ռոմանտիկ անվանել չի կարելի։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեխա գիտի, թե ինչ խմիչք են խմում ծովահենները: Իսկ եթե արդեն 18 տարեկան եք, ապա կարող եք փորձել իսկական «ծովահենի ռոմ», որի արտադրության տեխնոլոգիան հիմա էլ առանձնապես չի փոխվել։ Միայն այն ավելի համեղ է դարձել, իսկ տարաները՝ շատ ավելի գեղեցիկ: Խոսքը համեմատաբար երիտասարդ Բարսելո ռոմի մասին է, որը հայտնվել է «միայն» 1929 թվականին։ Այսօր այդ ռոմը կարելի է գտնել աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում, իսկ արտադրվում է Դոմինիկյան Հանրապետությունում։ Ընկերությունը հիմնադրվել է երկու եղբոր՝ Խուլիան և Անդրե Բարսելոների կողմից, որոնք գաղթել էին Դոմինիկյան Հանրապետություն։

Իրենց աշխատասիրության և գործարար խելամտության շնորհիվ նրանք արագ են հասել հաջողության և ճանաչման: Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք սկսել են սեփական ռոմը փոքր խանութներ մատակարարելով։ Մի քանի տարի նրանք լրջորեն նեղել են իրենց մրցակիցներին, բայց հետո աղետ է եղել։ Ուժեղ փոթորիկը մեծ վնաս է հասցրել կղզուն, իսկ եղբայրների գործարանը փլվել է։ Անդրեն հիասթափված որոշել է տեղափոխվել Պուերտո Ռիկո, իսկ եղբայրը որոշել է նորից սկսել: Այդ ժամանակվանից սկսած Բարսելո ռոմը միայն աճ է ունեցել։ 1980 թվականին Միգել Բաչելոն՝ հիմնադրի որդին, ստեղծեց ռոմ, որը ընկերությանը հասցրել է նոր բարձունքների և արդեն մոտ կես դար ընկերության բրենդն է:

«Բարսելո իմպերիալ» ռոմը 80-ականներին դարձել է երկրի լավագույն ռոմը, իսկ 90-ականների սկզբին սկսել է վաճառվել նաև արտասահմանում: Արդեն 1994 թվականին այդ ռոմը կարելի էր գտնել ավելի քան տասը երկրում։ Այն ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել Իսպանիայում, որտեղ էլ ներկայում գրանցում է ամենաշատ վաճառքը։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր երկրներում այդ ռոմը վաճառվում է մոտավորապես նույն կարգախոսով. «Սա ցանկության մութ օբյեկտ է»։ Բանն այն է, որ արտահանվում է միայն հնեցված ռոմ։ Լավագույն եղեգնից պատրաստված ռոմը հնեցվում է բուրբոնի համար նախատեսված տակառներում, որոնք արտադրվում են Կենտուկիում։ Հնեցումից հետո ընկերության վարպետները ստեղծում են խառնուրդներ, որոնք էլ հանվում են վաճառքի։ Օրինակ՝ «Ռոն Բարսելո Իմպերիալը» 10 տարվա հնեցման է և երկու անգամ նվաճել է աշխարհի լավագույն ռոմի տիտղոսը։ Եթե բացահայտումների դարաշրջանի ծովահենները իրենց ժամանակ փորձեին այս ռոմը, նրանք հաստատապես իրենց բազան կստեղծեին ոչ թե Ջամայկայում, այլ Դոմինիկյան Հանրապետությունում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition