«Կրոկուս սիթի հոլլ»-ի վերին հարկերն ամբողջությամբ ավերվել են հրդեհից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս սիթի հոլլ»-ի վերին հարկերն ամբողջությամբ ավերվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մոտենալով վնասված առևտրի կենտրոնի շենքին՝ երևում է, որ առնվազն երեք վերին հարկ հրդեհից ավերվել է, ապակիներն ամբողջությամբ կոտրվել են, իսկ ներսում երևում է Crocus-ի այրված ինտերիերը։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 60 մարդ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60-ը՝ մեծահասակ, մեկ երեխա՝ ծանր վիճակում։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live