19-ամյա կասկածյալին վերակենդանացման բաժանմունքից հարցաքննության են տարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
19-ամյա Մուխամադսոբիր Ֆայզովին անմիջապես վերակենդանացման բաժանմունքից տարել են հարցաքննության, փոխանցում է Baza-ն։
Աղբյուրի տվյալներով՝ Ֆայզովը գիշերը տեղափոխվել է Բրյանսկի շրջանային հիվանդանոց։ Սկզբում նրան տարեկ են թոքաբանության բաժանմունք, սակայն այնտեղից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Մուխամադսոբիրուն վիրահատության է ենթարկվել, որից որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոցից։
ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ, ովքեր մասնակցել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը։
Հիշեցնենք՝ Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում՝ Пикник խմբի համերգից առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։
Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է 93 զոհի մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live