ՀԷՑ-ից պարզաբանում են Երևանի փողոցների հոսանքազրկումների վերաբերյալ
ECONOMICSՍոցիալական ցանցերում որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, որ Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ հոսանքազրկված են: Այդ կապակցությամբ past.am-ը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարզաբանման խնդրանքով:
««Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում այսօր՝ ժամը 20:30-21:30-ը, անջատվելու էր Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը:
Այս մասին հայտնել էր նաև Երևանի քաղաքապետարանը: Ուստի, անջատումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրավասության դաշտից հետ դուրս է», - հայտնեցին ՀԷՑ-ից:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



