Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ուրախացել է Ուկրաինայի ԶՈՒ կողմից ռուսական նավերի խոցման լուրից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը երկու հայտարարություն է տարածել՝ կապված ուկրաինական զինված ուժերի այն լուրերի հետ, որ իրենք Սևաստոպոլում խոցել են ռուսաստանյան «Յամալ» և «Ազով» դեսանտային նավերը։
«Պուտինի կողմից Ուկրաինայի շարունակվող անօրինական օկուպացիան ահռելի վնաս է հասցնում Ռուսաստանի Սևծովյան նավատորմին, որը ներկայումս ֆունկցիոնալ առումով անգործունակ է։
Ռուսաստանը Սև ծովով նավարկում է 1783 թվականից, բայց այժմ ստիպված է իր նավատորմը պահել նավահանգստում: Եվ նույնիսկ այնտեղ Պուտինի նավերը խորտակվում են», - ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսի X-ի միկրոբլոգում արած հայտարարության մեջ:
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միկրոբլոգը։
«Հրաշալի նորություն․ - 2 ռուսական նավ
Գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաջող հարվածներ են հասցրել ժամանակավորապես գրավված Սևաստոպոլում գտնվող «Ռոպուխա» դասի «Յամալ» և «Ազով» դեսանտային նավերին։
Բացի այդ, հարվածներ են հասցվել ՌԴ Սևծովյան նավատորմի կապի կենտրոնին և ենթակառուցվածքային մի քանի օբյեկտների»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։