Ահաբեկիչների ղեկավարը փորձել է թաքնվել ծառի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Crocus City Hall-ի համերգասրահում ահաբեկչություն իրականացրած ահաբեկչական խմբավորման առաջնորդը, ՌԴ անվտանգության ուժերից փախչելիս, թաքնվելու հույսով բարձրացել է ծառի վրա։
Համապատասխան տեսանյութը հրապարակել է ռուս լրագրող Սեմյոն Պեգովը։
«Հրապարակվել են ահաբեկիչ Դալերժոն Միրզոևի ձերբակալման կադրերը։ Նա բարձրացել է ծառի վրա և ցանկացել է այնտեղ թաքնվել»,- գրել է լրագրողը Wargonzo-ի իր տելեգրամյան ալիքում՝ կցելով համապատասխան տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը ձերբակալում ահաբեկչին։ Նա նստել է ծառի ճյուղերին՝ պատժից խուսափելու հույսով։
Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Չորս ահաբեկիչներ ինքնաձիգներով ներխուժել են համերգասրահի շենք, զանգվածաբար կրակել մարդկանց վրա, ինչպես նաև հրդեհել տարածքը։ Չորս ահաբեկիչներն էլ կալանավորված են երկամսյա ժամկետով, իսկ ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 137 մարդ, վիրավորվել ավելի քան 180-ը։ Զոհվածների թվում է նաև հայուհի Լիլիթ Իսրայելյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live