Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Բելառուսական շուկան փակվում է. Արևմուտքի հետ «սիրախաղի» առաջին ծիծեռնակները

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը։ Այդ մասին, ըստ ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության, հայտնել է Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ Բելառուս «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքի ներմուծումը, պահպանումը, փոխադրումը, վաճառքը և օգտագործումը արգելվում է արտադրանքում «անհամապատասխանության հայտնաբերման կապակցությամբ»։

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են քաղաքական ապաստարան տրամադրել բելառուս Յարոսլավ Նովիկովին, որը կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով։  Ամռանը Նովիկովի նկատմամբ Բելառուսում քրեական գործ էր հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու համար (քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մաս): Նախորդ տարվա սեպտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Բացի այդ, Հայաստանից քաղաքական ապաստան է հայցում ևս մեկ բելառուսցի ընդդիմադիր ակտիվիստ՝ Մաքսիմ Վաիտկիավիչուսը: Նրա մասով գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին միայն փոխանցում են, որ ստացել են արտահանձնման միջնորդությունը, այն կքննարկվի միջազգային պայմանագրերի և Հայաստանի օրենսդրության պահպանմամբ: Այլ մանրամասներ դատախազությունը դեռ չի հաղորդում։ Եթե ՀՀ իշխանությունների այս բարեգթությանը գումարենք նաև Եվրանեսթի գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ ջերմ և բարեկամական շփումները, ապա պարզ է դառնում, որ հայկական կոնյակի ներմուծման արգելքը ընդամենն Բելառուսի առաջին նախազգուշացնող քայլն է պաշտոնական Երևանին:

Փաշինյանն ու թիմակիցներն այնքան են տարվել արևմտյան կուրատորների սիրտը շահելով, որ մոռացել են նայեն պաշտոնական վիճակագրության կողմը: Իսկ այդ վիճակագրությունը բավական ուշագրավ է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 թվականի համեմատ աճել է մոտավորապես 41 տոկոսով: Ստացվում է, որ եթե ՀՀ իշխանությունների վարած պատեհապաշտ արտաքին քաղաքականության արդյունքում մենք կորցնենք ԵԱՏՄ շուկա արտադրանք արտահանելու հնարավորությունը, ապա ՀՀ տնտեսությունը կանգնելու է կոլապսի առաջ, տուժելու են շարքային քաղաքացիները: Ահա այսպես է լինում, երբ առաջնորդվում ես ոչ թե սեփական երկրի և ժողովրդի, այլ Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու առաջնահերթությամբ, Արևմուտքի, որտեղ հայկական ապրանքների համար սեփական շուկան բացել չեն շտապում...

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms