Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նույնիսկ մարմինն 86% այրված վիճակում նա իր հետ երիտասարդ կյանք է փրկել։ Տեղահանությունից հետո 20-ամյա տղան գտել է մեզ, բայց երբ իմացել է, որ Ալիկը զոհվել է, ինքն էլ մեզ հետ հավասար տխրել է, մեր վիշտը կիսել»… 

Ալլա Մուսայելյանը Ստեփանակերտից է տեղահանվել։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է 6 ամիս առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետից զոհված 48-ամյա ամուսնու, հրաշքով փրկված որդու և եղբոր մասին։ Ալլայի ամուսինը՝ Ալիկ Ավանեսյանը, ՊԲ երկարամյա ծառայող է ավագ ենթասպայի կոչումով։ Նրա հայրը՝ Ռաֆայել Ավանեսյանը, առաջին պատերազմում է անմահացել, ինքն էլ 19 տարեկանից զենքը ձեռքին եղել է առաջնագծում, անցել բոլոր պատերազմների արհավիրքներով։ Սեպտեմբերի 19-ին եղել է Խրամորթի դիրքերում։

«Զինադադարից 4 օր անց զենքը ձեռքին եկավ տուն։ Մենք շատ ուրախացանք, որովհետև օրերով լուր չունեինք, փոխարենն ինքը տրամադրություն չուներ։ Ասում էր՝ «բանակ չկա, կազմաքանդեցին, ուրեմն և անվտագության երաշխիք չկա, պիտի դուրս գանք»։ Այդ օրերին ճանապարհը դեպի Հայաստան արդեն բացվել էր։ Բայց գնալու համար վառելիք չունեինք»,- պատմում է Ալլան։

Նույն օրը Ալիկը կնոջ եղբոր՝ Սամվելի հետ սկսում են վառելիքի փնտրտուքները։ Մեկը մյուսին տեղեկացնելով՝ ճանապարհը նրանց տարել է Հայկազով։ Նրանց միացել է նաև որդին՝ 15-ամյա Էրիկը։ 

«2 տղաներս էլ շատ կապված էին հայրիկի հետ։ Բայց քանի որ Էրիկը մեծ էր, ինքը գնաց հոր ու քեռու հետ։ Երբ հասել են տեղ, տեսել են, որ իրավիճակն անվերահսկելի է, կարգ ու կանոն չկա, բոլորը րոպե առաջ ուզում են վառելիքի իրենց բաժինը վերցնել։ Հերթը գրեթե հասել էր մերոնց, որ ստանան վառելիքը։ Տղաս պատմում է, որ հայրը շրջվել ու ասել է՝ «Էրի՛կ, դու գնա մեքենայի մեջ սպասի, մենք հիմա վերցնենք, գանք»։ Երբ երեխաս տարածքից դուրս է եկել, ուղիղ մեկ րոպե անց անսպասելի շրջադարձ է եղել»,- պատմում է կինը։

Ալիկն ու Սամվելը պայթյունից հետո հայտնվել են կրակի փոսում։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է դուրս գալ, պատահական մեքենա գտնել ու բարձրանալ քաղաք, մանկական հիվանդանոց։ 

«Այդ վիճակում Ալիկը զանգել է բարեկամներից մեկին, ասել, որ երեխան մեքենայի մեջ է, հավանաբար վախեցած՝ «գնացեք երեխայի հետևից»։ Գիշերը ես գնացի հիվանդանոց, վիճակ չկար, քաոս էր։ Ալիկն ամբողջությամբ այրվածքների մեջ էր։ Դեռ տաք էր, խոսում էր, պատմում էր, բայց գնալով՝ վիճակն ահավոր էր դառնում։ Ասաց՝ «Ալլա, մի լար է ինձ փրկել, բռնել եմ այդ լարից ու դուրս եկել»։ Հիվանդասենյակում բոլորն իրար նման էին, ոչ ոքի ճանաչել հնարավոր չէր։ Նույնիսկ հարազատ եղբորս չեմ ճանաչել, մինչև ինքը չի ասել՝ «Ալլա, ես եմ», շոկի մեջ էի։ Տալիս հետ մի ամբողջ գիշեր խնամել ենք այդ պալատում գտնվող բոլոր մարդկանց, մինչև հաջորդ օրը Հայաստանից ուղղաթիռներով եկան օգնության»,- հիշում է Ալլա Մուսայելյանը։ 

Ալիկ Ավանեսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, իսկ Սամվելին՝ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Ալիկի մարմինն 86% այրվածք էր ստացել, վնասվել էին նաև շնչուղիները։ Կինն ասում է, որ կյանքի հետ վնասվածքներն անհամատեղելի էին։ 

«Մեկ շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո Ալիկը մահացել է հիվանդանոցում։ Իսկ Սամվելը տեղափոխվել է Բելգիայի առաջատար կլինիկաներից մեկը։ Հիմա Հայաստանում է ու մինչ օրս շարունակում է բուժում ստանալ։ Նրա առողջական վիճակը բավարար է»,- եղբոր մասին ասում է մեր զրուցակիցը։

Ալիկի հուղարկավորությունից շատ չանցած Ալլայի ընտանիքին մի երիտասարդ է փնտրել, ասել, որ Ալիկը կրակի փոսից հանել է նաև իրեն, փրկել իր կյանքը։ Իմանալով, որ Ալիկը չկա, ցավ է ապրել՝ «անարդար է, ինձ փրկել է, բայց ինքը՝ մահացել»։ 

Ալիկ Ավանեսյանի 7-ամյա տղան շատ ծանր է տանում հոր կորուստը։ Մայրը պատմում է, որ երևակայական պատկերներ է նկարում, կոնֆետներ պատրաստում ու տանում Եռաբլուր։

Հոգեբաններն ասել են, որ դա հոր ու երեխայի երկխոսությունն է, «չարգելեք»։ Իսկ ավագ որդին՝ Էրիկը, որ դեպքի վայրում է եղել, տեսածից մինչ օրս ծանր ապրումների մեջ է։ Նրա հետ ևս հոգեբաններ են աշխատել։ Ալլան իր անչափահաս երեխաների ու այրվածքներ ստացած եղբոր հետ այժմ ապրում են վարձակալական հիմունքներով։ Ու չնայած Ալիկի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում, նրան որևէ կարգավիճակ չեն տվել...

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025