«Թուրքական հոսքի» մեկնարկի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են. Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ու Թուրքիայի կառավարությունները սկզբունքային պայմանավորվածություն ունեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Դեռևս չէր հաղորդվում, որ թուրքական կողմը թույլատրել է կառուցել մագիստրալը իր ջրերում, սակայն «Գազպրոմն» արդեն հայտարարել է, որ հունիսին կսկսի խողովակաշարի կառուցման աշխատանքները:
«Թուրքական հոսքը» լիակատար մեծ նախագիծ է: Բնական է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի այն կառուցվի լուրջ իրավաբանական հիմքերի վրա: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այս իմաստով ամեն ինչ բարեհաջող է: Այս հարցով բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները Թուրքիայի ղեկավարության հետ ձեռք են բերվել»,- հավատացրել է Մեդվեդևը:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



