Ադրբեջանական կրակահերթերից պաշտպանող նոր մայրուղին ընդգրկվելու է ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում
SOCIETYԱյգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվելու է կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունվարի 20-ի նիստի օրակարգում:
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը գտնվում էր ադրբեջանական զինուժի անմիջական դիտակետում և պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ: Նոր ճանապարհը, որտեղ կառուցվել է նաև անվտանգությունն ապահովող պատ, շրջանցում է նախկին մայրուղին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



