Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց. «Գոյ»
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գոյ» թատրոնից հայտնում են. «Այսօր՝ Թատրոնի միջազգային օրը, ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ վերացումը կասեցնելու համար։
#ԳՈՅԱՄԱՐՏ»։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։
«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,- հայտարարել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։