Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:55-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում թիվ 22/22 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող երկաթե ցանցե ցանկապատին և բախվել պատին: Գրել է Շամշյանը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը: Դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



