Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները:
Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ նա ՛՛ոչ ճշգրիտ՛՛ է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը:
՛՛Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից։
Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցերը չեն քննարկվի:
Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա:
ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և Բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը:
Սա հնարավորություն կընձեռի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով ։
Կայուն Հայաստան՝ նշանակում է կայուն Հարավային Կովկաս։ Մեր ջանքերն ուղղված չեն ինչ - որ մեկի դեմ, այլ բխում են ողջ տարածաշրջանի եւ նրա կայունության շահերից՛՛,-նշել է Ստանոն: