Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամիության դատարկ խոստումներին և որոշի դրա համար դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ԵՄ-ի և Երևանի միջև հարաբերությունների խորացման մասին «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցը, որը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ։
«Ըստ զեկույցի՝ Երևանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որում, ի դեպ, հիմնական շահառուն Հայաստանն է։ Միևնույն ժամանակ, թե երբ և ինչ պայմաններում հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա՝ լռում է։ Կարող է պատահել, որ Եվրամիության դատարկ խոստումներից հետո, հանրապետության բնակիչներին ոչինչ չմնա»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live