Կրոկուսի վրա հարձակված ահաբեկչի մայրը ներողություն է խնդրել որդու համար. ի՞նչ մանրամասներ են բացահայտվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրոկուսի վրա հարձակված ահաբեկիչ Շամսիդին Ֆարիդունիի մայրը՝ Մուասար Զարգարովան, ներողություն է խնդրել զոհերի հարազատներից իր որդու արարքների համար։ Գրել է «Լենտան»։
«Իմ ընտանիքի անունից ներողություն եմ խնդրում զոհվածների հարազատներից։ Իրենք էլ են մայրեր, տղաներ ունեն, մայրեր ունեն»,- ասել է կինը։ Նա նաև դիմել է որդուն՝ խնդրելով պատմել, թե ով է իրեն «ներքաշել» հանցագործության մեջ։
«Որդի՛ս, ինչու՞ արեցիր դա։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ համար։ Եթե Աստծո համար, դու երբեք շեհիդ չես դառնա»,- ասել է մայրը։
Զարգարովան պատմել է նաև, որ իր որդին տասներորդ դասարանում սովորելու ժամանակ բանտարկվել է իր հայրենիքում՝ Տաջիկստանում։ Նա խոստովանել է, որ երիտասարդը եղել է ճաղերի հետևում Տաջիկստանի Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ «այլասերված արարքներ»։ Նա չի հրապարակել իր որդու կյանքի այս դրվագի մանրամասները:
Ազատվելով՝ նա աշխատանքի է ընդունվել է շինհրապարակում, իսկ հետո սկսել է աշխատել հացի փռում։ Դրանից հետո նա մեկնել է Ռուսաստան, այս քայլին դրդել է ամուսնանալու ցանկությունը։
Ավելի վաղ Ֆարիդունի մորաքույր Գյուլբիբի Զարգարովան հայտնել էր, որ Շամսիդինը գնացել է Ռուսաստան՝ գումար աշխատելու՝ հող գնելու և իր ընտանիքի համար տուն կառուցելու համար։ Նա հիշատակել է նաև սեռական ոտնձգության դրվագը, որից հետո Ֆարիդունիին ձերբակալել են։ Կինը նշել է, որ ընդհանուր առմամբ նա «հանգիստ տղա է եղել, նրա խոսակցություններն ու պահվածքը կասկածներ չէին հարուցել»։
Շամսիդինիի ավագ եղբոր կինը՝ Գյուլբահոր Ջոնովան, ասել է, որ շատ է ցավում ողբերգության համար։ Կինը ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին միջադեպի կապակցությամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live