Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Գառնիում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձ կալանավորվել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերում և պատրաստում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝  հետագա իրացման նպատակով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ Գառնի գյուղում ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մասմաս, բազմաթիվ  փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։

Նշված 4 անձինք միասին, շահադիտական նպատակով  թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել և Գառնիի բնակիչ ամուսինների բնակության և հաշվառման հասցեներում պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի նշված «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի ձեռք են բերել և պահել համապատասխան պրեկուրսորներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ խմբի 4 անդամներին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 394-րդ հոդվածի 1-ին մասով և 404-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջով է կիրառվել կալանավորումը։

Նշված 4 անձանց առնչությամբ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների իրացման ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 
IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards