Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները փոխվել են, դրա հետ պետք է հաշվի նստեն բոլորը․ Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է հատուկ գործողության մեկնարկից հետո, փոխվել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները, և բոլորը պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի չորս նոր սուբյեկտ, RIA-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական հատուկ գործողությունից ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը արմատապես փոխվել է, փոխվել են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի Դաշնության սահմանները, մենք ունենք չորս նոր սուբյեկտ, և դա չի կարելի անտեսել, սա նոր իրողություն է, որի հետ, իհարկե, բոլորը պետք է հաշվի նստեն»,- ասել է նա՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, որ «երբ Ռուսաստանը վերադառնա հատուկ գործողության մեկնարկի պահին եղած սահմաններին, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստ կլինի Կիևի հետ խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությանը։