Երևանի գիշերային ակումբներից մեկում բազմամարդ ծեծկռտուք է եղել անչափահասների մասնակցությամբ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Քրեյզի» գիշերային ակումբում բազմամարդ ծեծկռտուք է եղել, հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ գիշերը՝ ժամը 02։50-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Մյասնիկյան պողոտայում երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ վիճաբանության և ծեծկռտուքի մասին։
Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել 13 անձի, այդ թվում՝ երկու անչափահասի։
Կայքի տեղեկություններով՝ բաժին են տարել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին, 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա Վահրամ Ա․-ին, 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, 26-ամյա Կարապետ Հ․-ին Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Դավիթ Մ․-ին, 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին , Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին։
Ըստ կայքի՝ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, ինչի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, ապա այն վերածվել է ծեծկռտուքի։