Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Դաշտ գյուղում էլեկտրասյուները քամին պոկել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 24 ժամը լրացել է, ինչ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի 10-ից ավելի սեփական տների բնակիչներ հայտնվել են 90-ական թվականների գրկում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 30-ին, ժամը 15։00-ի սահմաններում անբարենպաստ եղանակի պատճառով առաջացած ուժեղ քամու հետևանքով գյուղի Բարեկամության փողոցում մի քանի բետոնե էլեկտրասյուներ, որոնց վրա տեղադրված է եղել նաև փայտե սյուն պոկվել ու փակել են ճանապարհները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սյուների տապալման հետևանքով բնակիչներից մի քանիսը նյութական վնասներ են կրել, իսկ հոսանքն էլ սյուների տապալումից րոպեներ անց կտրվել է ու մինչև այս պահը բնակիչները հոսանք չունեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին․ «Երբ քամին տապալեց էլեկտրասյուները, ահազանգեցինք փրկարար ծառայություն, «էլեկտրոցանց», ԱԻՆ-ը քանի որ այստեղ անելիք չուներ, սպասում էին, որպեսզի կժամանեին «էլեկտրոցանցից», Արմավիրի մարզպետարանից, Դաշտի գյուղապետարանից, սակայն միչև այս պահը ոչ մի արդյունք չունենք։ «էլեկտրոցանցից» գիշերը «ուազիկով» եկան, նկարեցին ու այդքանով իրեն գործը համարեցին ավարտված ու հեռացան։ Երևի էդ նկարները պետք է ներկայացնեն «օսկարի» մրցանակաբաշխության, ջանդամ թե մենք մի «սուտկա» անլույս կմնանք։ Բարձ լարման լարերը փողոցում ու բակերում թափված է։

«էլեկտրոցանցը» գոնե չի բարեհաճում մասնագետներ ուղարկի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնեն, հետո նոր ոչ միայն տապալված սյուները, այլ նաև մի քանի իրենից վտանգ ներկայացնող էլեկտրասյուներ փոխեն նորերով։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք, որպեսզի խնդիրը կարգավորվի։

Մեզ միայն օգնության ձեռք են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը, ովքեր գոնե ժամանել են գյուղ, իրավիճակին տեղում ծանոթացել ու տեղեկությունը փոխանցել են պատկան մարմիններին։ Թող հիմա էդ «չինովնիկները» գան ու մեր հարցին լուծում տան։

Վերջերս նաև հեռուստատեսությամբ տեղեկացանք, որ եթե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 4 ժամից ավելի հոսանքազրկումներ է կատարում, ապա նա պարտավոր է սպառողին՝ տվյալ դեպքում մեզ, փոխհատուցում կատարի, բա մի օրը լրանում է, առանց հոսանքի նստած ենք տներում, որտեղ նաև տարեցներ կան, անչափահասներ, առողջական խնդիրներ ունեցողներ, բա ո՞նց ա լինելու։

Մենք իրենցից փոխհատուցում չենք սպասում, պարզապես խնդրում ու պահանջում ենք, որպեսզի հրատապ ժամանեն ու այդ խնդիրը լուծեն, իսկ դրա համար մի քիչ սրտացավություն է պետք ու մարդուն կարեկից լինել»։

 

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community