Երևանում այրվել է Mercedes-ը. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծերենցի փողոցի 44 հասցեում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին՝ Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Սարգսյանին, ում այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։