Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել (տեսանյութ 18+)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել. հայտնում է TASS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Աազազ քաղաքի շուկայի հրապարակում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի զոհ է դարձել առնվազն տասը մարդ, ևս 23-ը վիրավորվել և հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարները մաքրում են փլատակները, դեպքի վայրում են մարտական հաշվարկները։
Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները պայթյունի համար մեղադրել են «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը մրցակցում է Սիրիական ազատ բանակի հետ, որն էլ վերահսկում է Ազազ քաղաքը։
(18+) Տեսանյութը՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



