Իրավապահները փակել են դեպի Crocus City Hall տանող անցումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապահները փակել են մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահի անցումը, որտեղ մարտի վերջին տեղի է ունեցել ահաբեկչությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նյութում նշվում է, որ ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ողբերգության վայրում։ Միևնույն ժամանակ, Crocus City Hall-ի կողքին կա հուշահամալիր՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնց փրկել չի հաջողվել։
Ըստ հրապարակման՝ լրագրողներն ընդգծել են, որ մինչ օրս էլ մտահոգ քաղաքացիները շարունակում են ծաղիկներ բերել համերգասրահ։ Մարտի 22-ին Crocus City Hall-ում պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, սակայն, ներկայացման մեկնարկից առաջ, զինված մարդիկ ներխուժել են շենք և կրակ բացել հանդիսատեսի վրա։ Այնուհետև համերգասրահում պայթյուններ են տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։