Դանակահարություն՝ Այգեշատում․ կռվի 3 մասնակիցներից 2-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 30-ին դանակահարություն է տեղ ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեշատ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրիի բաժնի պետ Վոլոդյա Գևոորգյանը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 4-րդ փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վալերի Ն․-ի, 37-ամյա Նորայր Ա․-ի և 39-ամյա Ժիրայի Ա․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վալերի Ն․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Նորայր Ա․-ի և Ժիրայր Ա․-ին՝ Նորայր Ա․-ին պատճառելով «ծոծրակային շրջանի կտրած վերք», իսկ Ժիրայր Ա․-ին՝ «ձախ բազկի միջին երրորդականի և վերին երրորդականի կոնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» մարմնական վնասվածքները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։