Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Թաթարստանին․ վիրավորներ կան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական 3 դրոներ հարձակվել են Թաթարստանի (ՌԴ-ի կազմում է) Ելաբուգայում և Նիժնեկամսկում գտնվող ձեռնարկությունների տարածքների վրա։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Տեղացիների խոսքով՝ առավոտյան ժամը վեցի մոտ պայթյուններ են տեղի ունեցել նաև Ալաբուգա հատուկ տնտեսական գոտում, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովն ասել է, որ ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել, սակայն կան տուժածներ։
«Այսօր առավոտյան հանրապետության ձեռնարկությունները Ելաբուգայում և Նիժնեկամսկում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Լուրջ վնաս չկա, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։ Ելաբուգայում, ցավոք, տարածքի ավերման հետևանքով վիրավորներ կան։ Նրանք ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը»,-ընդգծել է հանրապետության ղեկավարը։
Ուկրաինայի հետախուզությունը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։