Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ. Շարմազանով
BLOGՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։
Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։
Իսկ ո՞վ է ասում,որ չենք նկատում Արագածը։
Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝ էլ, Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։
Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին,Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։
Ինչու՞։
Ի՞նչ խնդիր ես լուծում։
Ուրացու՞մ։
Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։
Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



