Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ գումար չկա, բայց «ապրել պետք է». ի՞նչ հնարքի են դիմում «Փող off տղամարդիկ» ներկայացման հերոսները

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 12-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» 16+ ներկայացումը, որը պատմում է քովիդի շրջանում անելանելի իրավաճիկում հայտնված հերոսների մասին:

Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Երեք ընկեր համացանցում հանդիպում են «պահանջվում է մերկապար» հայտարարությանը եւ որոշում կազմակերպել այն, սակայն մերկապարին տանող ճանապարհն այնքան հեշտ չէ, որքան թվում է…

IMG_3397.jpeg (330 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ներկայացումը նախկինում երկու անգամ խաղացվել է՝ բայց այլ վերնագրի ներքո: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ ներկայացման մեջ: Եվ չնայած պատմության գործողությունները տեղի են ունենում քովիդի համաճարակի շրջանում, գաղափարը ռեժիսորի մոտ շատ ավելի վաղուց էր առաջացել:

«Սառա Նալբանդյանի հետ միասին ցանկություն ունեինք այս պատմությունը բեմադրել: Մտքերը շատ էին, քովիդի նախաշեմին արդեն աշխատանքները սկսել էինք, բայց դադարեցրինք համաճարակի պատճառով, հետո արդեն որոշեցինք ձեւաչափը փոխել ու կապել հենց քովիդի հետ եւ շատ արդիական ստացվեց, քանի որ հենց համաճարակի ժամանակ մարդիկ աշխատանք չունեին, բայց ունեին պարտքեր, վարկեր, եւ փող վաստակելու շատ լուրջ խնդիր էր առաջացել: Ներկայացման մեջ հենց դրա մասին է խոսվում: Տղամարդիկ անելանելի վիճակում են եւ բոլոր միջոցներով փորձում են որեւէ աշխատանք գտնել: Արդյունքում հերոսները շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում»:

3f9e6de0-aa10-40bb-b08b-262aa21f4c86.jpg (75 KB)

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Նրանցից մի քանիսի հետ Սուրենն առաջին անգամ էր աշխատում:

964d1f4c-a407-4d97-8090-45584a4769d9.jpg (117 KB)

«Քասթինգն, իսկապես, բարդ է եղել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր դերասաններին, ովքեր ազատ ժամանակ ունենալու դեպքում գալիս էին փորձերի եւ ամեն բան բեմադրում էինք միասին: Վերջում մեզ միացավ հիանալի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ում կարիքը շատ ունեինք: Նա է թե ձեւավորման, թե զգեստների հեղինակը: Դերասաններից Էմմայի, Տաթեւի եւ Սաշայի հետ առաջին անգամ էի աշխատում. մեր տանդեմը ստացվեց, եւ շատ շնորհակալ եմ իրենց, շատ արագ էին խնդիրները հասկանում  ու կատարում: Իսկ Արամոյի հետ արդեն երրորդ նախագծի շուրջ եմ աշխատում («Սեւ, դառը շոկոլադ»-ն էր, հետո՝ «Տրամվայ «Ցանկությունը»»), Գոռ Համբարձումյանի հետ աշխատել եմ «Թագավորների խաղը» ներկայացման շուրջ. բոլորը շատ տաղանդավոր, իրենց մասնագիտությունը սիրող, թատրոնով ապրող մարդիկ են: Ներկայացումը չէր լինի, եթե նրանք չհավատային այս սցենարին, ռեժիսուրային: Նրանք եւս արտահայտել են իրենց մտքերը, եւ եղել են դեպքեր, որ որոշ կտորներ են ավելացել սցենարից դուրս... Հենց այս միասնական աշխատանքը ներկայացումը դարձրեց ամբողջական»:

IMG_3398.jpeg (372 KB)

Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման մեջ հանդիսատեսը մի շարք հաղորդագրություններ կգտնի, սակայն գլխավոր ասելիքն այն է, որ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն:

«Ներկայացման հիմնական մեսիջն այն է, որ ինչ դրության մեջ էլ մարդը հայտնվի, պետք է չապավինի դրամին եւ չկարեւորի այն: Հաղորդագրությունն այն է, որ փողը Աստված չի կարող լինել եւ այն չի կարող մարդու դիրքորոշումը փոխել. մարդու կյանքում կան շատ ավելի վեհ ու կարեւոր բաներ, որոնք պետք է լինեն առաջնային: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է, որովհետեւ մեր շուրջն այն է, ինչի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ»:

Սուրենը հավելեց, որ ներկայացումը ծրագրում են խաղալ նաեւ Երեւանից դուրս. «Կլինենք մարզերում, նաեւ հիմա բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ: Պետք է ներկայացումը դիտելու հնարավորություն տալ ոչ միայն Երեւանի հանդիսատեսին, այլեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ տարբեր մարզերում ու քաղաքներում: Թեժ է լինելու: Բոլորին խոստանում ենք դրական էմոցիաներ»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan