Հայաստանում քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է նկատվում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում վերջին 2 ամսում նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում: Կանխարգելիչ միջոցառումներից են հիվանդի մեկուսացումը, նրա հետ շփման սահմանափակումը, սպասքն ընդհանուրից առանձնացնելը և օգտագործումից հետո պարտադիր ախտահանման ենթարկելը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշում է, որ հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև կարող է 4-7 տարին մեկ կրկնվել։
Այն բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար անձը վարակվում է հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Հարուցիչները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն։
Գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր, այն կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր: Ախտանշաններն են` թուլություն, գլխացավ, ջերմության կտրուկ բարձրացում, ջերմության բարձրացման հետ միասին` ցավ կլման ակտի ժամանակ, վառ վարդագույն կամ կարմիր մանր ցան, սրտի ռիթմի խանգարում։
Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։