Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի ճանապարհը հանձնելուց հետո ՀՀ-ն կարող է առանց գազ մնալ․ ո՞րն է այլընտրանքը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մոտ է այն պահը, երբ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի, ինչպես պնդում են Փաշինյանն ու ՔՊ-ականները, «իրենց իսկ տարածքները»։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում ՀՀ-ն կվերադարձնի Բաքվին այն տարածքները, որոնք մերը չեն. դա, իբր, ըստ Խորհրդային Միության քարտեզների, բայց թե որ քարտեզի, պարզ չէ։ 

Բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել Ոսկեպարի շրջանը։ Այդ գյուղը, ըստ էության, չեն հանձնելու, սակայն Ադրբեջանի ԶՈՒ-ն այնքան մոտ է տեղակայվելու Փաշինյանի շնորհիվ, որ մարդիկ վտանգի տակ են հայտնվելու։ 

Հանձնվող տարածքը շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար։ 2012 թվականից ի վեր Ոսկեպար  գյուղի մոտով անցնում է գազատարը։ Այսինքն, երբ ՀՀ իշխանությունները այդ ճանապարհը «վերադարձնեն» Ադրբեջանին, գազատարն հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն կհայտնվի այնպիսի վիճակում, ինչպիսին բլոկադայի ժամանակ Արցախն էր հայտնվել՝ թշնամին երբ ուզում էր, փակում էր փականը, և հանրապետությունը մնում էր առանց գազ:  

Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում, որպեսզի նման սպառնալիքի առաջ չհայտնվի և ի՞նչ այլընտրանք կա այդ գազատարին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այս խնդրի լուծման հետ կապված պետք է անշուշտ մտածեն և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը, մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան», որին պատկանում են Հայաստանի տարածքում գտնվող բոլոր գազափոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ այդ հատվածի գազատարները։ Իրանական գազատարը, որ ունենք, չի կարող բավականացնել կամ բավարարել մեր ամբողջ պահանջարկը»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը պարզաբանեց՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը ՀՀ-ն ստանում էր գազ Ադրբեջանի տարածքով, և շատ անգամ այդ գազատարը պայթեցվում էր։ Եվ դրա արդյունքում Հայաստանի գազամատակարարումը դադարեցվեց 1991 թվականին, և հետագայում նոր գազատարի շնորհիվ է, որը կառուցվեց և անցնում է այդ ճանապարհով, Հայաստանը ստանում երկիր մատակարարվող գազի 87,5%-ը։

«Պետք է այլընտրանքային գազատար կառուցեն կամ կոնկրետ երաշխիքներ ստանան ադրբեջանական կողմից այդ գազատարի անցկացման հետ կապված։ Ռուսական կողմի վրա է դրված գազի փոխադրման պարտավորությունը, բայց «Գազպրոմ Արմենիան» այստեղ թիվ 1 շահագրգիռ կողմն է»,- ասաց նա։

Սակայն նա համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի երաշխիքի հույսին ՀՀ-ն չի կարող մնալ։ Այդ դեպքում ո՞րը կարող է դիտարկվել որպես ամենահարմար այլընտրանք։

Տնտեսագետը նշեց, որ, օրինակ, Լոռիով անցնող նոր գազատար կառուցելը շատ մեծ ծախսեր կպահանջի.։

«Գազատարն անցնում է Վրաստանով և Ոսկեպարի այդ հատվածում խաչվում է, այսպես ասած՝ մտնում, դուրս է գալիս։ Պետք է մինիմալ ծախսի տարբերակը գտնել, որն, ըստ երևույթին, ոչ շատ հեռավորության վրա նորը կառուցելն է»,- նշեց Պարսյանը։

Եզրափակելով՝ տնտեսագետն ասաց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձեր արել է դեպի Հայաստան գազափոխադրման համակարգի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատել։

Հիմա, ցավոք, նա կհասնի այդ նպատակին:

Այսպիսով, հնարավոր զարգացումներին զուգահեռ ՀՀ կառավարությունը կա՛մ պետք է նոր գազատարի մասին սկսի մտածել, կա՛մ երաշխիք ստանա Ադրբեջանից մեր գազատարի մասով, որպեսզի հանրապետությունն ապահովագրի պայթյուններից կամ առանց գազ մնալուց։

Մարիաննա Արամյան

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms