Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



