Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը նվաճեց 7 մեդալ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանի ընտրանու ներկայացուցիչները նվաճեցին 7 մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկներից արծաթե մեդալակիր դարձավ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալների են արժանացել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։
Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստները):
Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջինը ՖԻԱՍ-ի թիմն է, որտեղ հանդես են գալիս ռուս մարզիկները: Նրանք նվաճել են 17 ոսկե մեդալ: Երկրորդ տեղում Ուկրաինայի թիմն է` 7 ոսկե մեդալ և եռյակը 1 ոսկե մեդալով եզրափակում է Ուզբեկստանի թիմը: