Զելենսկիի գրասենյակը հայտարարություն է տարածել Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնությունը այժմ լիովին անհնար է, հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էրմակը, ով պատերազմի սկզբում գլխավորել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցային թիմը, ասել է, որ Մոսկվայի հետ համաձայնագիրն այժմ լիովին անհնար է»,- գրում է հրատարակությունը։
Թերթին տված հարցազրույցում Էրմակը հայտարարել է, որ իբր ռուսներին չի հետաքրքրում որևէ բանակցություն։
«Ռուսները ցանկանում են Ուկրաինայի կապիտուլյացիան: Բայց դա երբեք տեղի չի ունենա. մենք բոլորս, ովքեր այժմ Ուկրաինայում ենք, երբեք չենք ընդունի որևէ փոխզիջում մեր անկախության հետ կապված…», – ասել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարը: