ՌԴ Պետդումայում հայտարարել են՝ «Արևմուտքը Երևանին մղում է ուկրաինական ճանապարհով»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ուկրաինայում ձախողումից հետո Արևմուտքը որոշել է օգտագործել Երևանին ու Քիշնևին Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմում»,– այսպես է կարծում ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Այս մասին հաղորդում է Rambler–ը։
«Արևմուտքը Երևանին մղում է ուկրաինական ճանապարհով։ Եվ սա Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատի զարգացմանը զուգահեռ էլ ավելի ակնհայտ է դառնում»,- գրել է Սլուցկին Telegram-ի իր ալիքում։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն ակտիվորեն փնտրում են «նոր հակառուսական պալիգոններ»։ Եվ գնալով ավելի հաճախ են Մոլդովային ու Հայաստանին տեսնում այդ դերում:
Մասնավորապես, Սլուցկին կարծում է, որ Արևմուտքի անդրկովկասյան «պլանը» Ռուսաստանին թուլացնելն է Հայաստանի ժողովրդի ազգային շահերի հաշվին։ Հեռանկարում՝ ողջ Հարավային Կովկասի ապակայունացումը։ Արդյունքում, արևմտյան «օգնությունը» կհանգեցնի ինքնիշխանության կորստի, քաղաքացիական պատերազմների, զոհերի և հումանիտար աղետների:
«Հարցն այն է, թե արդյոք այս երկու երկրների քաղաքացիները ցանկանում են այս ամենը «ուկրաինական տարբերակի» կրկնությամբ»,- եզրափակել է Սլուցկին։