Արտակարգ դեպք՝ Երևանում. Մետրոյի Դեպոյի մոտ հայտնաբերվել է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ (լուսանկար)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար՝ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները մի քանի հատված որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորները, ջոկատի հրամանատար Կ. Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարատ Շահբազյանի գլխավորությամբ:
Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը հայտնաբերվել է Արտաշիսյան 87/1 հասցեի մոտ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: