Յուրա Մովսիսյանը պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ
PHOTOՀայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հունվարի 20-ին պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ , «Ռեալ Սոլթ Լեյքի» թվիթերյան պաշտոնական էջը մեջբերել է Մովսիսյանի խոսքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Այստեղ եմ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար, չեմ եկել հանգստանալու»:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել մոսկովյան «Սպարտակ»-ից»: Ամերիկյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը: Այստեղ նա հանդես է գալու վարձակալական հիմունքներով: «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հայ ֆուտբոլիստը խաղացել է նաեւ 2007-2009 թթ.: Այդ ընթացքում մասնակցել է 60 խաղի, խփել 16 գոլ:










1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



