57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվս երկու հաղթանակ Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Իր երկրորդ հաղթանակը տոնեց 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:
՛՛Ընդ որում մեր մարզիկը Կոսովոյի ներկայացուցչին հաղթեց ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցը արնահոսեց և մրցավարը դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Առստամյանին։ Նա 1/4 եզրափակիչում է:
Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որը առավելության հասավ իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ։ Առաջին ռաունդում 0։5 հաշվով զիջելուց հետո մեր մարզիկը հավաքվեց և հաջորդ երկու ռաունդներում հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։