Գազայում Նեթանյահուի մոտեցումը սխալ է. Բայդեն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուր քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և սխալ է անվանել վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտեցումը։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 9-ին իսպանալեզու Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
CNN-ը նաև նշել է, որ դրանք ամերիկացի առաջնորդի ամենասուր և քննադատական արտահայտություններն են Իսրայելի վարչապետի հասցեին։
«Դե, ես ձեզ այսպես կասեմ, Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես համաձայն չեմ նրա մոտեցման հետ»,- ասել է Բայդենը։
Միացյալ Նահանգների նախագահը նաև վրդովեցուցիչ է անվանել այն, որ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են երեք կամ չորս մեքենաների վրա, որոնք տեղափոխում էին World Central Kitchen-ի աշխատակիցների, որն, ըստ երևույթին, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման անդամների շարասյուն չէր:
Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել Գազա սննդամթերք մատակարարելու հարցում, այդ թվում՝ Եգիպտոսը, Հորդանանն ու Սաուդյան Արաբիան։
«Կարծում եմ՝ այս մարդկանց առողջության և սննդի կարիքները չբավարարելու համար արդարացում չկա։ Դա պետք է արվի հիմա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նույն օրը, ինչպես հայտնել ենք, Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 33 360-ի, ևս 75 993-ը վիրավորվել է։