Զիդանի առաջին կոնֆլիկտը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում
SPORTՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի միջեւ կոնֆլիկտ է առաջացել:
Marca-ի համաձայն՝ ուեսլցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով Զիդանը Խամեսին ու իսպանացի Խեսեին նախավարժանք կատարելու է ուղարկելԽիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում: Կոլումբիայի հավաքականի առաջատարը դժկամությամբ է կատարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի հանձնարարությունը, ինչի պատճառով Բեյլին փոխարինել է Խեսեն: Նշվում է, որ Զիդանը դժգոհ է Խամես Ռոդրիգեսի խաղից ու նրա՝ աշխատանքի վերաբերյալ վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու գլխավորությամբ Արքայական ակումբն անցկացրել է 2 խաղ՝ խփելով 10 գոլ (5:0, 5:1):
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



